Դոնալդ Թրամփը կշտամբել է դաշինքի գործընկերներին
Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է դաշինքի գործընկերներին՝ ասելով, որ չափազանց շատ են վճարում Ռուսաստանին գազի դիմաց, սակայն վերջինիս հետ այդ հարցով բանավիճել են Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Թրամփը գագաթնաժողովին հավաքվածներին մեղադրել է նրանում, որ իրենք «կերակրում են Ռուսաստանին»: «Գազի 50 տոկոսը մենք գնում ենք Ռուսաստանից: Եթե մենք չգնենք այն, մեր քաղաքացիները կսառչեն ձմռանը», - Թրամփին տված իր պատասխանը հիշել է Էրդողանը:
Այնուհետև Էրդողանի խոսքով՝ իրեն աջակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հայտարարելով, որ Գերմանիան Ռուսաստանից գնում է իրեն անհրաժեշտ գազի 38 տոկոսը և չի կարող թույլ տալ, որ գերմանացիները մրսեն: