Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ դրական վերաբերմունք այդ ակումբում լինել չի կարող. Զոհրապ Եգանյան
Զոհրապ Եգանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Օրվա ընթացքում շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ երկրների ղեկավարների հետ նույն սեղանին մի քիչ «օտարված» նստած լինելու փաստը, հնարավոր է, որ սա պատահականություն է, հնարավոր է` ոչ, բայց անձամբ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ դրական վերաբերմունք այդ ակումբում լինել չի կարող։
Պատճառը թերևս այն է, որ մյուսները, բացառությամբ Ղրղըզստանի առաջնորդի, 10 ից 20 տարի իրենց երկրներում իշխանության ղեկին են ու կարելի է ասել` պայքարումեմ են իրենց ներսում գործող հեղափոխական ուժերի դեմ, անկեղծորեն հավատալով, որ նրանք թշնամիներ են, իսկ Նիկոլ Փաշինյանն ասոցացվում է հեղափոխության հետ։ Հոգեբանական լուրջ պահեր կան, որ պետք է ժամանակի ընթացքում հաղթահարվեն, ես նույնքան ցավ եմ ապրել, երբ Նազարբայեվը մեր նախագահ
Սերժ Սարգսյանի ներկայությամբ կարդաց Ալիևի նամակը, նմանատիպ դեպքեր գրանցվել են նախկինում ևս։ Կարևորը Հայաստանն ուժեղանա, մնացածը կարգավորվող հարցեր են»