«Օրենքով գող» Վագինին տեղափոխել էին ИК-11, որտեղ «կոտրում են» «գողերին». մանրամասներ՝ Վագինի մահվան վերաբերյալ
Ներիքն Նովգորոդում երեկ տեղի է ունեցել «օրենքով գող» Վլադիմիր Վագինի (Վագոն) հուղարկավորությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Operativ.am-ը, սեպտեմբերի 21-ին Պերմսկի գաղութում հայտնաբերվել էր Վագինի դին: Նախնական տվյալներով՝ «օրենքով գողը» ինքնասպանություն է գործել: Հետաքննության արդյունքում դիակի վրա բռնության ոչ մի հետք չի գտնվել:
Վագինի դատավոր Անդրեյ Գուզևը հայտարարել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին: Դատավորի խոսքով՝ Վագինը հաճախ է բողոքել, որ հաճախ սպառնալիքներ էր ստանում: Երբ նա գտվում էր ИК-10-ում, նրան սպառնացել են տեղափոխել ИК-11, որը հայտնի է նրանով, որ այնտեղ «կոտրում են» «օրենքով գողերին»:
Արդյունքում՝ Վագինին տեղափոխեցին ИК-11, որտեղ մի քանի օր անց հայտնաբերեցին նրան մահացած:
Նշենք, որ 2016 թվականին նույն գաղութում, պաշտոնական տվյալներով, ինքնասպանություն է գործել նաև մեկ այլ «օրենքով գող» Մաքսիմ Նովիկովը (Մաքս Պիոեր):
Վագինին մնացել էր 3 տարուց պակաս, և նույն դատավորի խոսքով՝ Վագինը ոչ մի ինքնասպանության միտումներ չուներ, ընդհակառակը՝ պլաններ էր նախագծում ՝ ինչպես ապրի ազատվելուց հետո:
«Օրենքով գողը» դատապարտվել էր ոստիկանության աշխատակցի վրա մահափորձ իրականացնելու մեղադրանքով: