189 կգ կշռող ռուս գրողը պատմել է՝ ինչպես է նիհարել 100 կիլոգրամով
Գրող, հեռուստահաղորդավար Տայանա Ուստինովան պատմել է՝ ինչպես է նրան հաջողվել նիհարել 100 կիլոգրամով: Այս մասին գրում է «Теленеделя» ամսագիրը:
Մի քանի տարի առաջ Ուստինովան որոշել է իրեն «բռի մեջ հավաքել»: Սկզբից նա այդ արել է բժշկական ցուցումներով:
-Ընկճվածության, բռնկումների, քնի, համբուրքժգերի և կարտոֆիլի մասին ոչինչ չունեմ ասելու: Ես ո՛չ սովամահ եմ եղել, ո՛չ էլ պատրաստվում եմ: պարզապես կրճատվել է սննդի չափը: Բայց դրանք կրչատվել են շատ դանդաղ՝ ոչ միանգամից,- պատմել է դետեկտիվ ժանրի գրողը:
Նա նաև խոստովանել է, որ վազքի ժամանակ երբեք չի ուտում, իսկ ախորժակը պահում է ընթրիքի կամ ճաշի համար: Դրա հետ մեկտեղ Ուստինովան իրեն չի համարում հաշվարկներով ապրող մարդ, ավելին՝ այն մարդիկ ովքեր հաշվում են կալորիաները Ուստինովան անվանել է «բացառիկ ոչխարներ»:
Նշենք, որ ժամանակին Ուստինովան կշռել է 189 կիլոգրամ, իսկ այժմ նրա քաշը հասնում է 90 կիլոգրամի: Նա չի ձգտում դառնալ 55 կգ, սակայն կշարունակի նույն ձևով աշխատել: