Լևոն Սարգսյանը այլևս ԵՊՀ ամբիոնի վարիչ և Մատենադարանի հոգաբարձու չէ
Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն այլեւս չի զբաղեցնի Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: Այս մասին գրում է armtimes.com-ը՝ փոխանցելով ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի խոսքերը:
Ըստ աղբյուրի՝ Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, և այն այլևս չի երկարաձգվել: Լևոն Սարգսյանն այդտեղ աշխատում էր համատեղությամբ, նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ ուսումնական տարով՝ սեպտեմբերի 1-ից հունիսի 30-ը: Լևւոն Սարգսյանի հեռանալուց հետո ամբիոնի վարիչի ղեկավարի պարտականությունները դրվել են նույն ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի վրա: Թափուր պաշտոնի մրցույթ առայժմ չի հայտարարվել: Ասել է ԵՊՀ մամուլի խոսնակը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: