Պերմի բնակիչը վիճակախաղում, 100 ռուբլի ծախսելով, շահել է 56 միլիոն
ՌԴ Պերմի բնակիչը, ծախսելով ընդամենը 100 ռուբլի շահել է ավելի քան 56 միլիոն ռուբլի «Гослото»-ի միջոցով: Այս մասին հայտնում է Риа новости-ն՝ հղու անելով «Столото»-ի մամուլի ծառայությանը:
«Պերմի բնակիչը ձեռք է բերել 100 ռուբլիանոց տոմս հեռախոսի հավելվածի միջոցով և դարձել է 56 821 773 ռուբլի սեփականատեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Խաղի կազմակերպիչների տվյալներով, սուպերմրցանակը 2 ամսվա ընթացքում սա երկրորդ դեպքն է. առաջինը հաղթել է Կրասնոդարի բնակիչը: