Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական խումբ է չեզոքացվել
Իրանի անվտանգության ուժերը սեպտեմբերի 28-ին երկրի հարավ-արևելքում չեզոքացրել են չորս զինյալների, հաղորդում է Sepah News-ը:
«Բախումների և կրակի ժամանակ մեր ուժերի կողմից չեզոքացվել է 4 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբ. երկուսին հաջողվել է վիրավորել, մնացած ահաբեկիչները փախել են հարևան երկրի տարածք», - ասել է պորտալը, հղում կատարելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
Լրատվամիջոցը նշել է, որ իրանական կողմը ռազմական կորուստներ չի ունեցել:
Նշվում է, որ զինյալներին չեզոքացնել հաջողվել է այն բանից հետո, երբ ԻՀՊԿ ստորաբաժանումների հետախուզական գործողությունների ընթացքում, ուժայինները տեղեկացել են Պակիստանի սահմանին տեղակայված Սարավան շրջանի սահմանային անցակետում նախապատրաստվող հարձակման մասին:
Իրանի արևելյան հատվածում պարբերաբար տեղի են ունենում հարձակումներ՝ Պակիստանի և Աֆղանստանի սահմանամերձ շրջանների իրանցի զինխառայողների վրա: