Փաշինյանի և Պուտինի զրույցի մասին Պեսկովը մանրամասներ է հաղորդել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այս ընթացքում Ռուսաստանի նախագահի Հայաստան այցի հեռանկարը չի քննարկվել: Այս մասին լրագրողներին հայտնել է պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Գրում է Риа новсвти-ն:
«Նա կարճ խոսել է Փաշինյանի և Դոդոնի հետ»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր Հայաստան այցելելու իր հեռանկարների մասին: «Ոչ, նրանք այլ հարցերի շուրջ են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ հարցերի շուրջ»,- պարզաբանել է մամուլի խոսնակը: