Մոսկվայում նոր iPhone-ի համար 2.5 ժամ հերթ կանգնած առաջին երիտասարդը պատռել է տոմսը և հեռացել (տեսանյութ)
Մոսկվայում երիտասարդը, ով առաջին էր հերթի մեջ նոր iPhone-ը գնելու համար, պատռել է իր կտրոնը խանութի մուտքի մոտ և գնացել է տուն: Տեսանյութը հայնտվել է սոց. կայքերում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ինչպես երևում է տղամարդը հայտարորթւմ է, որ առաջին տասը հոգին կարող են մոտենալ խանութի մուտքին:
-Շատ զվարճալի էր: Իրականում սա էլ էր ինձ հերիք, որովհետև ես դրանից կհրաժարվեմ և կգնամ տուն: Վերջ, հաջողություն ձեզ,- ասել է երիտասարդը:
Նոր iPhone-ի առաջին գնորդը փողոցում է սպասել 2.5 ժամ:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում սկսվել է iPhone-ի նոր մոդելի վաճառքը: Հերթը սկսել էին զբաղեցնել դեռևս 5 օր առաջ: