Ռուբլին ամենաթերագնահատված արժույթն են անվանել
Ռուբլին աշխարհի ամենաթերագնահատված արժույթների եռյակում է: Այս մասին հաղորդում է РБК-ն, հղում անելով Deutsche Bank-ի տվյալներին:
Deutsche Bank-ի տնտեսագետ Քրիստինա Վետոշկայի խոսքերով, այս պահին ռուբլին 15%-ով ավելի էժան է իր «իսկական արժեքից»: Մասնագետը կարծում է, որ ռուբլին կարող է հասնլ մինչև՝ դոլարի համար 60 ռուբլու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տնտեսական զարգացման նախարարությունը ակնկալում է դոլարի կուրսի վերադարձը՝ 63,6-63,8 ռուբլու 2019 թ. երկրորդ կեսին: