Ռուսական բանկերը կանգնել են դոլարի դեֆիցիտի առաջ
Ռուսական բանկերում ազատ արժույթի պաշարները սեպտեմբերից պատմական անկում են գրանցել:
Բանկային համակարգի «արժութային բարձիկը» ապրիլից նվազել է 10 միլիարդ դոլարով և այժմ կազմում է 85 միլիարդ դոլար:
«Ridus»-ը գրում է, որ մնացած միջոցները՝ 87 միլիարդ դոլարը, հազիվ թե հերիքում է բնակչության ավանդները փակելու համար: Բացի այդ՝ ապրիլից ֆիզիկական անձինք բանկային հաշիվներից ելքագրել են 5 միլիարդ դոլար, իսկ իրավաբանական անձինք՝ 13 միլիարդ դոլար: