Զախարովան կատակել է ՄԱԿ-ում Պորոշենկոյի կողմից դռները շփոթելու շուրջ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ վերջինս քիչ էր մնացել՝ մտներ ՄԱԿ-ում ՌԴ պատվիրակության սենյակ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Զախարովան հիշեցրել է, որ Պորոշենկոն դուռը շփոթել էր նաև 2014-ին:
Պորոշենկոն, որը մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, ավելի վաղ ռուս լրագրողների կողքով անցնելով՝ մտել էր սենյակ, որը տեղակայված էր ռուսական պատվիրակության տարածքի հարևանությամբ:
Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայտնել էին, որ Պորոշենկոն քիչ էր մնում՝ մտներ ռուսական սենյակ, վերջինս կատակել է. «Երևի պետքարանի հետ է շփոթել»: