Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել ավագ դուստրը՝ Անգելինա Խաչատուրյանը։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և համացանցից օգտվել, ինչպես նաև շփվել գործով մյուս մեղադրյալների հետ։