Պուտինը և Ալիևը Բաքվում հանդիպել են թեյի սեղանի շուրջ
Այսօր Բաքվում կայացել է Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի Հանրապետության նախագահների հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է minval.az-ը:
Այնուհետ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը շարունակել են իրենց զրույցը թեյի սեղանի շուրջ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահն Իլհամ Ալիևի հետ հետևել է Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին:
Հայտնի է, որ Բաքվից հետո Պուտինը կայցելի Դուշանբե, որտեղ մեկնարկելու է ԱՊՀ երկրների առաջնորդների երկօրյա հանդիպումը: