Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը
Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Մենք տեսնում ենք և բարձր ենք գնահատում ռուսաց լեզվով հետաքրքրված լինելը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի հասարակության կողմից ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությանը, այլև հարցին պետական մակարդակով մոտեցմանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական միջռեգիոնալ ֆորումի ժամանակ:
Նա նշել է, որ Ադրբեջանում կա մոտ 300 դպրոց, որտեղ դասավանդվում է ռուսերենը: Ընդ որում՝ ըստ նրա, «ադրբեջանցիների սրտում դրոշմված է» ռուսերեն մտածողությունը: ՌԴ նախագահն ավելացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ նշանակություն են տալիս հումանիտար գործակցությանը: