Ռուսաստանում կհրաժարվեն «հաշմանդամներ» բառից
Նոր տերմին ընդունելու որոշման ժամանակ հաշվի կառնվեն հասարակական կազմակերպությունների հետազոտությունների և կարծիքների արդյունքները:
Ռուսաստանում ցանկանում են հրաժարվել «հաշմանդամներ» բառից և փոխարինել այն ավելի չեզոք տերմինով: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» գործակալությունը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ տերմինով կփոխարինվի «հաշմանդամներ» բառը, սակայն ձևակերպումների քննարկումն արդեն փորձագիտական մակարդակում է: Մասնավորապես, առաջարկությունների շարքում կա «հատուկ կարիքներով մարդիկ» ձևակերպումը:
Փորձագետները նշում են, որ ձևակերպումների փոփոխությունը պետք է հանգեցնի հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման համակարգի ստեղծմանը: