Պաշտոնական Բաքուն անհիմն է որակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ավելի կառուցողական դիրքորոշում ստանձնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, նշել է բոլոր հարցերի լուծման համար «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանական և հայկական համայնքների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության մասին:
Պաշտոնական Բաքուն անհիմն է որակել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու դեպքում հայ բնակչության դեմ ցեղասպանություն կիրականացվի: