ԱՄՆ-ն մենակ է մնացել. ԻԻՀ նախագահ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորք կատարած աշխատանքային այցի վերջում, մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, նշել է.
«Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն անօրինական էր և մենք ՄԱԿ-ի գագաթնաժողովին ականատես եղանք, որ երկրների առաջնորդների ճնշող մեծամասնությունը հանդիպումների և ելույթների ժամանակ միջուկային համաձայնագիրը դիվանագիտական ձեռքբերում են համարել»- հայտնում է իրանական Tasnim լրատվական ծառայությունը:
Նա ավելացրել է. «Ամերիկան մենակ է մնացել, ԱՄՆ-ի դուրս գալը աշխարհի մյուս երկրների համաձայնությամբ չի եղել, և բացի մի քանի պետություններից, մնացածը դա քաղաքական սխալ են համարում»: