Միանման կոստյումներով Թրամփի և Պորոշենկոյի լուսանկարը զվարճացրել է համացանցի օգտատերերին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համանման կոստյումներով նկարը սոցցանցերի օգտատերերի ծիծաղն է առաջացրել,- գրում է газета.ru-ն:
Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում Պորոշենկոն ու Թրամփը լուսանկարվել են երկու երկրների առաջին տիկնանց հետ: Նախագահները նույն կերպ են հագնված եղել. Սև բաճկոններ, սպիտակ վերնաշապիկներ և կարմիր փողկապեր: Ցեգոլկոն շեշտել է, որ «նույնիսկ հագուստը խորհրդանշում է ռազմավարական գործընկերների դիրքորոշումների միասնականությունը»:
«Կարծես թե, Պյոտրն ու Թրամփը նույն բուտիկում են հագնվել»,- գրել է օգտատերերից մեկը:
Օգտատերերըը նաև հետաքրքրվել են, թե Պորոշենկոյի վրա ինչքան է նստել Թրամփի հետ նկարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն դատի է տվել BBC-ին, այն հրապարակման համար, թե Պորոշենկոն վճարել է Թրամփի հետ հանդիպման համար: