26-ամյա հայուհին դարձել է բոդիբիլդինգի չեմպիոն
Ռուսաստանաբնակ Միլենա Մինասյանը հաղթող է դարձել Բրյանսկի շրջանի բոդիբիլդինգի առաջնությունում : Այս մասին գրում է Rusarminfo-ն:
«Ֆիթնես-բիկինի» կարգում բացարձակորեն հայուհին գերազանցեց իր մրցակցուհիներին և արժանացել է գլխավոր մրցանակին:
«Ուզում եմ հատուկ նշել, որ արժանի աղջիկներ շատ կային: Մրցությունից հետո և՛ մրցավարները, և՛ մարզիչը ասել էին, որ կազմվածքով ես ամենալավն էի: Իմ ելույթով ես գոհ եմ», — ասում է Միլենան: