Էրդողանը և Հունաստանի վարչապետը՝ երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողասրահներում տեղի ունեցած հանդիպմանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավումն իրենց նախորդ հանդիպումից հետո, որը հուլիսին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հայտնել Է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը: Այս մասին գրում է Риа новости-ն
Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ստամբուլ:
Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատացել էին Թուրքիայի կողմից երկու հույն զինծառայողների ձերբակալումից հետո, որոնք պատահաբար թուրքական տարածք էին անցել սահմանի պարեկման ժամանակ: Զինվորականներն ազատ էին արձակվել օգոստոսին, ինչը բարելավել է երկկողմ հարաբերությունների մթնոլորտը: Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են հույն-թուրքական հարաբերությունները, լարվածությունը Էգեյան ծովում, կիպրական կարգավորումը, միգրացիայի խնդիրը և Հունաստան փախած ութ թուրք զինվորականների հարցը, հայտնել է կառավարության ներկայացուցիչը: