Պորոշենկոն ՄԱԿ-ում շփոթել է դուռը և ներս մտել Լավրովի բանակցությունների սենյակ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը մասնակցում է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին, շփոթել է դուռը և ներս մտել ռուսական պատվիրակության տրամադրության տակ գտնվող սենյակ: Այս մասին գրում է Коммерсант-ը:
Ուկրաինայի նախագահը գնալիս է եղել միջոցառումներից մեկին, բայց շփոթել է դուռը և հայտնվել Ռուսաստանի արտգործնախարարի բանակցությունների համար նախատեսված սրահում: Պյոտր Պորոշենկոն արագ հեռացել է սենյակից և հրաժարվել պատասխանել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ նրանց «ֆեյք լրատվականներ» անվանելով:
Սերգել Լավրովը կարճ մեկնաբանություն է տվել Պորոշենկոյի հայտնվելուն. «Հավանաբար զուգարանի հետ էր շփոթել»: