Կոլորադոյում կբացվի հայկական մայրուղի ՝ «Սարդարապատ» անվանումով
Կոլորադո նախանգի մայրուղիներից մեկը վերանվանվել է «Սարդարապատի մայրուղի», Սարդարապատի հերոսամարտի հոբելյանական 100 ամյակի համար:
Պաշտոնական բացումը և ճանապարհային նշանի տեղադրումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 29-ին:
«Միջոցառմանը կմասնակցեն Կոլորադոյի պաշտոնական դեմքերը և հայ համայնքի ներկայացուցչիները», — այս մասին հայտնում է ամերիկյան «Colorado Politics» պարբերականը:
2018-ի ապրիլին որոշումը Կոլորադո նախհանգի սենատի կողմից ընդունվել է միաձայն:
Այս նախաձեռնությամբ հանդես էր եկել Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Կոլորադոյի մասնաճյութը: