Ես կարծում եմ, որ եվրոպացիները իրենց լավ կպահեն, շատ լավ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ շուտով Եվրոպայի երկրները կփոխեն իրենց դիրքորոշումը Իրանի դեմ կիրառվող պատժամիջցների նկատմամբ, իսկ այսօրվա նրանց պահվածքը ԱՄՆ ղեկավարին չի խանգարում և չի անհագնստացնում: Այս մասին Թրամփը հայտարարել է այսօր՝ լրագրողների հարցերին պատասխանելիս: Այս մասին գրում է Тасс-ը:
«Ես կարծում եմ, որ եվրոպացիները իրենց լավ կպահեն: Շատ լավ: Ուղղակի տեսեք»,- պատասխանել է նա հարցին՝ եվրոպական երկրները չեն ցանկանում, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կրառվեն:
Նա ընդգծել է, որ ինքը չի մտահոգվում՝ եվրոպական երկրները ինչ որոշում կկայացնեն:
«Ոչ, ինձ դա չի ընկճում, ես առհասարակ ընկճված չեմ լինում»,- այսպես է Թրամփը հայտնել իր վերաբերմունքը եվրոպական երկների դիրքորոշման վերաբերյալ: