Իրանում «մահացած» նորածինը հարություն է առել դիահերձարանում
Իրանական Ուրմիա քաղաքում հարություն է առել նորածինը, ում բոլորը մահացած էին համարում: Այս մասին հայտնում է Лента.ру-ն` հղում անելով Իսլամական Հանրապետության տեղեկատվական գործակալությանը (IRNA):
Վեց ամսական երեխայի մահը հաստատել են հիվանդանոցում: Բժշկի խոսքով` դա են վկայել երեխայի շնչառական համակարգի խափանումը, սրտի կանգը և կենսագործունեության համար կարևոր այլ հատկություններ: Ստուգումներից հետո երեխային տեղափոխել են դիահերձարան:
Դիահերձարանում նախքան համապատասխան գործողությունները՝ երեխայի մոտ կյանքի նշաններ են երևացել: Դիահերձարանի աշխատակիցների խոսքով` երեխայի հարազատները սկզբում չեն հավատացել և հետո եղելությունը որակել են որպես հրաշք: