Մեդվեդևը՝ Ուկրաինայում հակամարտության լուծման մասին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության լուծման համար անհրաժեշտ է դիմացկուն քաղքական կամք երկրի ղեկավարության կողմից: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Նրա խոսքով՝ հայտարարությունն այն մասին, թե Մինսկի ձևաչափը «մահացել է», չի օգնի այս պարագայում:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է փնտրի «ինչ-որ ուրիշ ձևաչափեր» երկրի արևելյան մասում հակամարտություննրը լուծելու համար: