Ադրբեջանում 100-ից ավել դատավոր հեռացվել է դատական համակարգից
Ադրբեջանում կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը:
Նախարարը նշել է, որ համակարգից հեռացվել է 100 դատավոր և սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը: Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներն են դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտման դեպքերը:
Այն մասին, թե դատավորներն ինչ ժամանակահատվածում են հեռացվել համակարգից, նախարարը մանրամասներ չի նշել: