ԱՄՆ-ը թույլ չի տա այլ երկրներին շրջանցել Իրանի դեմ պատժամիջոցները. Բոլթոն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չեն տա, որ այլ երկրներ հանդես գան հակաիրանական պատժամիջոցների շրջանցմամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости- ն:
Բոլթոնի խոսքերով, ամերիկյան կողմը մտադիր է հետևել Եվրամիության (ԵՄ) նախաձեռնությանը, որը վերաբերում է եվրոպական ընկերությունները՝ ԱՄՆ-ի սահմանափակումներից պաշտպանելուն:
«Մենք չենք պատրաստվում թույլ տալ Եվրոպային կամ որևէ մեկին շրջանցել Իրանի դեմ մեր պատժամիջոցները», - ասել է Բոլթոնը: