Եվրախորհրդարանը Թուրքիային զրկել է 70 մլն եվրոյի օգնությունից
Եվրոպացի խորհրդարանականները հայտարարել են, որ չեղարկում են ԵՄ-ին անդամակցության համար Թուրքիային տրամադրվելիք 70 մլն եվրոյի օգնությունը՝ կապված այն բանի հետ, որ Անկարան իրավակարգ հաստատելու և մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների ունակ չէ, հաղորդում է AP-ն:
Եվրախորհրդարանի բյուջետային հանձնաժողովը հայտարարել է, որ այդ գումարը հիմա կուղղվի միգրացիայի ծրագրերին:
Անցյալ տարի այդ միջոցները փոխանցվել էին պահուստին, ծրագրվում էր դրանք փոխանցել, եթե «Թուրքիան բավականաչափ բարելավումներ կատարի օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և մամուլի ազզատության ոլորտներում»: Սակայն հանձնաժողովը որոշել է դա չանել, երբ Թուրքիայի հարցով ԵՄ-ի վերջին ամենամյա զեկույցի արդյունքում հանգել է եզրակացության, որ Անկարան հեռանում է ԵՄ-ից: