Իրանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում, ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի մասին բանակցությունների սեղանի շուրջ և չեղարկել Վաշինգտոնի սահմանած հակաիրանական պատժամիջոցները:
«ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն ուղղակի թղթի կտոր չէ: Մենք հրավիրում ենք վերադառնալ Անվտանգության խորհրդի բանաձևի պահպանմանը, մենք հրավիրում ենք ձեզ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որը դուք լքել եք», - РИА Новости-ն փոխանցում է Ռոհանիի խոսքը:
ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը հաստատել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը, որից դուրս գալու մասին որոշում մայիսին կայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ռոհանին շեշտել է, որ բանակցությունների շարունակութունը հնարավոր չի լինի սպառնալիքների և պատժամիջոցների ֆոնին: