Պուտինը և Ալիևը կքննարկեն Սոչիում կիսատ թողած հարցերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ՌԴ ղեկավարի՝ Բաքու կատարելիք այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու այն հարցերը, որոնց մասին կողմերը պայմանավորվել են կամ կիսատ են թողել սեպտեմբերին Սոչիում կայացած առաջին հանդիպման ժամանակ»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջի ժամանակ:
Սեպտեմբերի 27-28-ը Վլադիմիր Պուտինը Դուշանբեում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: