Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել ամերիկյան ավիակիր նավին մուտք գործել Հոնկոնգ
Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել ամերիկյան ավիակիր դեսանտային նավին մուտք գործել Հոնկոնգ:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, նման որոշում երկրի իշխանությունները կայացրել են ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի բարձրացման, ինչպես նաև Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի սպառազինության բաժնի դեմ պատժամիջոցների սահմանման ֆոնին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանից կործանիչներ և հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:
Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Wasp դեսանտային նավը պետք է Հոնկոնգ մտներ հաջորդ ամիս: