Գերմանիայիում Էրդողանի պաշտոնական այցի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
Գերմանիայի բնակիչները անցած հանգստյան օրերին փողոց են դուրս եկել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական այցի դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար։ Այդ մասին գրում է mk-turkey.ru-ն։
Թերթի տեղեկացմամբ՝ Բեռլինի, Հանովերի և Դյուսելդոլֆի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի նախագահի այցի դեմ։ «Քեզ չեն ուզում այստեղ տեսնել» պաստառներով փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո Թուրքիայի նախագահը ծրագրում է սեպտեմբերի 27-29-ը պաշտոնական այցով ժամանել Գերմանիա, որտեղ նա կմասնակցի Քյոլնում Եվրոպայում խոշորագույն մզկիթի բացման արարողությանը։