ՄԱԿ-ում ունկնդիրները ծիծաղով են ողջունել Թրամփի ելույթը
ԱՄՆ նախագահն իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստում ելույթը սկսել է պատմելով, թե ինչպես են գործերն ընթանում Միացյալ Նահանգներում իր Սպիտակ տուն գալուց հետո: Ավանդույթի համաձայն՝ նա նշել է, որ «երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում» ավելիին է հասել, քան իրեն նախորդած նախագահները նույն ժամանակահատվածում: Հենց այդ խոսքերն էլ ունկնդիրները ծիծաղով են ընդունել:
«Նման արձագանքի չէի սպասում, սակայն դա նորմալ է», - շփոթվելով ասել է Թրամփը՝ շարունակելով պատմել տնտեսական աճի, գործազրկության մակարդակի կրճատման և այլ հաջողությունների մասին: