Թրամփը հրաժարվել է հանդիպել Իրանի նախագահի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել Իրան նախագահ Հասան Ռուհանիի հետ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրանի ընթացքում: Այս մասին այսօր Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:
Նա նշել է, որ Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպումը «հնարավոր է լինի ապագայում»:
«Չնայած հարցումներին, ես չեմ պատրաստվում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Հնարավոր է, ինչ-որ մի օր՝ ապագայում: Ես վստահ եմ, նա շատ հաճելի մարդ է»,- ընդգծել է դոնալդ Թրամփը: