Սթորմի Դանիելսի հայցը ընդդեմ Թրամփի կմերժվի
Լոս Անջելեսի դաշնային դատավորը սեպտեմբերի 24-ին ասել է, որ պատրաստվում է ազատել ամերիկյան պոռնո դերասանուհի Սթորմի Դանիելսին, ով մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափին զրպարտելու մեջ, հաղորդում է Reuters- ը:
Դանիելսը, որի իսկական անունն է Ստեֆանի Քլիֆորդ, դատի է տվել ԱՄՆ նախագահին 2018 թվականի ապրիլին: Դերասանուհու պնդմամբ Թրամփը 2011 թվականին հաղորդագրությամբ սպառնացել է իրեն՝ պահանջելով չպատմել ոչ մեկին իրենց ունեցած կապի մասին:
Թրամի փաստաբանները Լոս Անջելեսում պահանջել են դաշնային դատավորին հրաժարվել դատական հայցից:
Սթորմի Դանիելսի իրավաբանը պնդում է, որ դերասանուհուն ուղարկված հաղորդագրությունը սուտ է եղել և պարունակել է նրա արժանապատվությունը վիրավորող բաներ: Նա նաև ասել է լրագրողներին, որ ինքը մտադիր է հայց ներկայացնել, եթե այդ պահանջը մերժվի: