ՌԴ-ում դատարանը արգելել է երկու քաղաքացու ծխել իրենց բնակարանի պատշգամբում
ՌԴ Կրասնոյարսկի դատարանը արգելել է Դիվնոգորսկի երկու քաղաքացու ծխել իրենց տան պատշգամբում, որովհետև ծխախոտի ծուխը հասնում էր հարևանների բնակարան, գրում է Newslab-ը:
Հայցվորի ներկայացուցիչը՝ Եվեգենյա Ռուսակովան պատմել է պարբերականին, որ կինը մի քանի տարի շարունակ բողոքել է չինովնիկներին ծխախոտի ծխի համար և խնդրել է, որ իր հարևանները չծխեն պատշգամբում:
Իրավիճակը այդպես էլ չի փոխվել և հարևանուհին դիմել է ոստիկանություն, որտեղ ոչ մի հիմք չեն գտել օրինախախտման:
Դատարան դիմելուց հետո ծխող հարևաններին պարտավորեցրել են որպես տույժ վճարել կնոջը 5 հազարական ռուբլի: Բայց կինը չի բավարվել այդքանով և դիմել է բարձրագույն դատարան:
Արդյունքում դատարանը բավարարել է կնոջ պահանջը՝ արգելել, որ հարևանները ծխեն պատշգաբում: Հիշեցնենք, որ ՌԴ-ում չկա ընդունված այնպիսի օրենք, որ արգելի քաղաքացուն ծխել իր բնակարանում:
2013-ի փետրվարին Ռուսաստանում ծխախոտի մասին ընդունված օրենքում հաստատվել են այն վայրերը, որտեղ արգելվում է ծխել. շքամուտքում, լիֆտում, պետական կառույցներում և նրանց շրջակայքում, ինչպես նաև՝ մետրոյում, օդանավակայանում և սպասասրահներում: