Թրամփի դուստրը խոստովանել է, որ երազում էր դառնալ տիեզերագնաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը խոստովանել է, որ միշտ երազել է հասնել «իսկական աստղերին, ոչ թե հեռուստաաստղերին»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դուք անում եք իմ երազանքների աշխատանքը: Ես միշտ ուզել եմ լինել տիեզերքում: Դուք իմ երազանքն եք իրականացնում»,- ասել է Թրամփը անձնակազմի անդամներին:
Նա այցելել է NASA-ի կառավարան կենտրոնը Թեքսասում: Իվանկային ուղեկցել են սենատոր Թեդ Քրուզը և տիեզերագնաց Նիկոլ Մանը:
Նախագահի դուստրը շփվել է նաև NASA-ի ղեկավարության հետ: