Չինաստանը մտադիր է փրկել աշխարհը ԱՄՆ-ից
Չինաստանը հրապարակել է «Սպիտակ գիրքը», որը ԱՄՆ-ի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների հարցերին է վերաբերում. հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը:
71 էջանոց փաստաթղթում Պեկինը մեղադրում է Վաշինգտոնին «առևտրային խուլիգանության» մեջ: Նման վարքագիծը, ըստ փաստաթղթի, խոչնդոտում է գլոբալ տնտեսության վերականգնման գործընթացին:
Ինչպես նշում է ալիքը, փաստաթուղթում կա հիմնարար մի դրույթ, որ Չինաստանը մտադիր է փրկել աշխարհը ԱՄՆ-ից:
«Սպիտակ գրքում» ներկայացվում է նաև Չինաստանի կառավարության պատասխանը ԱՄՆ-ի մեղադրանքներն: Չինական իշխանությունները հավաստիացնում են, որ Չինաստանը չի ցանկանում առևտրական կապեր ունենալ Ամերիկայի հետ և անհրաժեշտության դեպքում պայքարելու է: