Բելգիայի վարչապետը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայում «անիրատեսական» համարելով հանրակցությանը երկրի միանալը:
Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը: «Այն, ինչն անհրաժեշտ է, ռազմավարական համագործակցությունն է»,-ասել է Միշելը՝ ամփոփելով Նյու Յորքում ՄԱԿ-ի ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման արդյունքները: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները «շատ ավելի շիտակ էին, քան ես ակնկալում էի», եւ «անհրաժեշտ է ավելի ակտիվորեն քննարկել մի շարք հարցեր եւ ավելի լավ համագործակցել»:
Միշելը եւ Էրդողանը ավելի քան մեկ ժամ քննարկել են Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում, ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի խնդիրը, ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ իրավունքի գերակայության ու մամուլի ազատության հետ կապված իրադրությունն այդ երկրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: