Մոսկվայում կալանավորել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն դատապարտել է 20 օրվա վարչական կալանքի՝ տեղեկացնում է Медуза-ն։
Նոր գործը կապված է սեպտեմբերի 9-ի թոշակային բարեփոխումների դեմ հանրահավաքների հետ, որոնց անցկացման ընթացքում Նավալնին եղել է կալանքի հատուկ կենտրոնում։ Նրան մեղադրում են ակցիայի մասին օգոստոսի 7-ին հայտարարելու, թվիթ գրելու և օգոստոսի 24-ին տեսանյութ հրապարակելու մեջ։
Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է սեպտեմբերի 24-ին, երբ դուրս էր գալիս կալանքի հատուկ կենտրոնից, որտեղ 30 օր իր պատիժն էր կրում՝ զանգվածային հավաքների անցկացման կանոնները կրկնակի խախտելու համար։