Անթալիայում զբոսաշրջիկներին լեռներից բերված ձյուն են վաճառում
Թուրքիայի Անթալիա քաղաքում ձյան բիզնեսով զբաղվող Մուսթաֆա Օզերը բոլորին զարմացնում է իր օրիգինալ բիզնեսով։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մուսթաֆա Օզերը ամռանը Հայկական Տավրոս լեռնաշղթայի բարձրունքներից հավաքում է ձյունը, սառցարան–մեքենայով բերում Անթալիա և վաճառում։
Մուսթաֆա Օզերը պատմել է, որ երկար տարիներ ձյան գործ է անում։ Նա նշել է, որ բերած ձյանը վաճառակետում խառնում է տարբեր մրգի հյութեր կամ դոշաբ և վաճառում։
«Գնորդները մեծ սիրով ամռանը համերով ձյուն են ճաշակում։ Տավրոսի լեռների ձյան համը լավն է»,–ասել է նա։