«Ամոթ չունեցող էլ կա». Կարո Փայլանը՝ Էրդողանի մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ օդանավ գնելու մասին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ նախագահական օդանավի գնմանը։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում տեղադրել է Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած դեպքը, երբ նախագահը կանոնավոր չվերթով իրականացվող ուղևորություններից մեկի ժամանակ 3 ժամ սպասել է ուշացող օդանավին։ Փայլանը հիշեցրել է Մեքսիկայի նախագահի խոսքերը, որ աղքատներ ունեցող երկրում մասնավոր օդանավ ունենալը ամոթ է։
«Ամոթ չունեցող էլ կա»,– գրել է Կարո Փայլանը՝ ակնարկելով Էրդողանի մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ օդանավի գնումը։