Ֆլորենցիայի շքեղ հյուրանոցներում հայտնվել են համարներ՝ մեկից ավելի կին ունեցող մահմեդականների համար
Ֆլորենցիայում 15 շքեղ հյուրանոցներ իրենց պայմանները հարմարեցրել են իսլամի հետևորդներին և բազմակնությունն ընդունողներին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Muslim-friendly կոչվող համարների սառնարաններում չկան ալկոհոլային խմիչքներ, սակայն կան անվճար մթերքներ, աղոթելու գորգեր և Մեքքայի ուղությունը ցույց տվող կողմնացույցներ։ Համարները նախատեսված են այն տղամարդկանց համար, ովքեր այստեղ են գալիս իրենց բազմաթիվ կանանց հետ։
Հյուրանոցների տերերը ձգտում են դրանք հարմարեցնել մուսուլմաններին, որպեսզի շատ եկամուտ ստանան։ Մուսուլմանները, մասնավորապես Սաուդյան Արաբիայի քաղաքացիները, Ֆլորենցիա գալով՝ հյուրանոցներում 10-100 հազար եվրո են թողնում։
Արաբ զբոսաշրջիկներին հարմարեցված հյուրանոցներ կան նաև Վենետիկում, Հռոմում և Միլանում։