Եվրամիությունը հայց է ներկայացրել Լեհաստանի դեմ
Եվրամիությունը Եվրադատարանին հայց է ներկայացրել Լեհաստանի դեմ՝ վերջինիս դատական համակարգում բարեփոխումների հետ կապված, որն, ըստ ԵՄ-ի, խախտում է դատարանների անկախությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ բարեփոխումների՝ Գերագույն դատարանի դատավորների թոշակային տարիքը 70-ից իջեցվել է 65-ի, ինչի հետևանքով 72 դատավորներից 27-ը ստիպված են ազատվել աշխատանքից։ Այժմյան դատարանի իրավասությունները ևս կարող են դադարեցվել։
Եվրահանձնաժողովը Լյուքսեմբուրգում գործող Եվրադատարանին խնդրել է կասեցնել լեհական օրենքը, ինչը թույլ կտա կանխել դատավորների հարկադրված ազատումն ու նորերի նշանակումը։