Շվեդական Volvo-ն ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է բեռնատարների արտադրանքն Իրանում
Շվեդական Volvo ավտոարտադրողն ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է բեռնատարների արտադրանքն Իրանում։ Այդ մասին հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդրիկ Իվարսոնը՝ տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն։
Ըստ նրա՝ Volvo-ն այլևս չի կարող վճար ստանալ այն պահեստամասերի համար, որոնք առաքում է Իրան։ «Բոլոր այս պատժամիջոցների և այն ամենի պատճառով, ինչ ԱՄՆ-ը կիրառում է Իրանի դեմ, այստեղ չի աշխատում բանկային համակարգը։ Մենք վճար չենք ստանում։ Հիմա մենք իրանում ոչ մի բիզնես չունենք»,- նշել է Իվարսոնը։