Միշել Օբաման ամուսնացրել է Չիկագոյում ապրող զույգին
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման օգնել է Չիկագոյում բնակվող զույգին պաշտոնական ամուսնություն գրանցելու՝ գրում է nua.in.ua-ը։
Միշել Օբաման Ստեֆանի Ռիվկինի և Ջոել Սայրուսի ամուսնությունը գրանցել է «Լճի վրայի թատրոնում»։ Հանդիսության հյուրերից մեկը չի կարողացել այդ միջոցառումը գաղտնի պահել և տեսանյութը տեղադրել է համացանցում։
Հայտնի չէ՝ մասնակցել է արդյոք նախկին տիկինը հանդիսությունից հետո կազմակերպված ընդունելությանը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հարսնացուն եղել է Չիկագոյի քաղաքագլուխ Ռոբերտ Ռիվկինի դուստրը։