Պորտու և Լիսաբոն քաղաքների բնակիչները պահանջում են իրենց հնարավորություն տալ ապրել իրենց քաղաքներում
Պորտուգալիան դառնում է ճանապարհորդությունների համար ավելի ու ավելի գրավիչ երկիր։ Լիսաբոն և Պորտու քաղաքներում մեկ բնակչին հասնում է ավելի շատ զբոսաշրջիկ, քան Լոնդոնում և Բարսելոնայում, հայտնում է euronews.com-ը։
Զբոսաշրջային հոսքի աճը բերել է նրան, որ կենտրոնում անշարժ գույքի սեփականատերերը նախընտրում են այն հանձնել զբոսաշրջիկների, այլ ոչ տեղացիների։ Վարձակալության չափը աճել է 20 տոկոսով, ինչը ստիպել է վարձակալողներին հեռանալ տներից։
Պորտուգալական Պորտու և Լիսաբոն քաղաքների բնակիչները պահանջում են իրենց հնարավորություն տալ ապրել իրենց քաղաքներում։
Հաղորդվում է, որ մարդիկ, ում դուրս են հանել կենտրոնում վարձակալած բնակարաններից՝ դրանք զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու համար, ստեղծել են «Պորտուի բնակիչների ժողով» ասոցիացիան իրենց իրավունքների համար պայքարելու համար։