26 -ամյա աղջիկը կշռում է ընդամենը 17 կիլոգրամ (լուսանկար)
26- ամյա Քրիստինա Կորագինան կշռում է ընդամենը 17 կիլոգրամ: Նիժնի Նովգորոդում բուժման կուրսեր անցնելուց հետո աղջիկը սկսեց ուտել և վերականգնել մեկ կիլոգրամ:
Աղջկա մոտ խնդիրը առաջացել է դեռ մանկուց: Երկրորդ դասարանում վիրահատությունից հետո աղջիկը հրաժարվել է ուտելուց: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները նույնիսկ չեն կարողացել լսել Քրիստինայի սրտի աշխատանքը:
Աղջիկը մոր հետ այցելել է Նիժնի Նովգորոդում հեղինակավոր բժիշկ, դոկտոր՝ Յան Գոլանդի մոտ: Բժիշկը հրաժարվել է գումար վերցնել և մեկ շաբաթ անվճար բուժել աղջկան: Բժիշկը աղջկան արգելել է խմել այն դեղերը որոնք Քրիստինայի առօրյայի մի մասն են կազմել:
Յան Գոլանդը օգնել է աղջկան հաղթահարել անորեքսիան: Քրիստինան բուժման կուրսերից հետո սկսել է ուտել: