Սփյուռքի նախարարի աշխատանքային այցի վերջին օրը Լիբանանում
Լիբանան կատարած աշխատանքային այցիս վերջին օրն է: Այսօր այցելեցի Ազգային միացյալ վարժարան, որտեղ հանդիպումներ ունեցա Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Նարեկ Արք. Ալեէմէզեանի, վարժարանի խորհրդի կազմի՝ դոկտոր Էլի Թաշճյանի, Նելլի Վեքիլյանի եւ Գրիգոր Էքմեջյանի հետ: Այս մասին Facebook -ի իր էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Քննարկեցինք առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այնուհետեւ շրջայց կատարեցի վարժարանում, նորակառույց համալիրի տարածքում:
Չէի կարող գալ Լիբանան եւ չլինել Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում: Այստեղ հանդիպեցի համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի, համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, «Հայկազյան» հայագիտական հանդեսի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանի, ինչպես նաեւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Քննարկեցինք համալսարանի եւ նախարարության միջեւ առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված մեր հետագա անելիքները։
Այնուհետեւ հարցուպատասխանի ձեւաչափով հանդիպում ունեցա Հայկազյան համալսարանի ուսանողների հետ»: